Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Մերկ քնելն օգտակար է առողջությանը. հետազոտողներ. tert.am

Մերկ քնելն օգտակար է առողջությանը. հետազոտողներ. tert.am

ԱՄՆ-ի քնի ազգային հիմնադրամը (U.S. National Sleep Foundation) վերջերս ուսումնասիրություն է անցկացրել, որի արդյունքները վկայում են, որ մերկ քնելն օգտակար է առողջությանը:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բժիշկ Սառա Բրյուերը պնդում է, որ առանց հագուստի անկողին մտնելն օգնում է ավելի խորն ու հանգիստ քնելուն: Պատճառն այն է, որ գիշերազգեստի բացակայության դեպքում մարդու մարմնի ջերմաստիճանն ավելի ցածր է լինում, ինչի շնորհիվ նա ավելի շուտ է քնում:

Նշվում է նաև, որ մերկ քնող կանայք ավելի քիչ են հակված սնկային վարակներ ձեռք բերելուն:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա, ըստ Բրյուերի, մերկ քնելն օգնում է օրգանիզմում տեստոստերոն հորմոնի քանակի ավելացմանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ